Ազգային ժողովը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարեց, և հանվեց պարտադիր բաղադրիչը։ Բավարարո՞ւմ է արդյոք փոփոխությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներին։
«Գյումրու տեխնոպարկը սկսել է գործել հունվարից։ Պաշտոնական բացումը կլինի մայիսի վերջին։ Գյումրու տեխնոպարկը չի փակվի»,- այդ մասին մեզ տեղեկացրեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
Այսօր որոշ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե փակվում է Գյումրու տեխնոպարկը։ Կառավարության առաջիկա` մայիսի 15-ի նիստի օրակարգում ներառվել է «Գյումրու տեխնոպարկ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում ընկերության լուծարման մասին որոշմանը հավանություն տալու նախագիծը։
«Լավանդա» կենտրոնի՝ ՌԴ-ի 45 սուբյեկտներում անցկացրած հարցումների ժամանակ հարցվողների կեսը համաձայնություն է տվել ինտերնետում լրատվության տարածման սահմանափակմանը:
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) հայտարարում են 7-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի անկացման մասին։ «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» կարգախոսի ներքո իրականացվող ֆորումը, որի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը, այս տարի տեղի կունենա հունիսի 20-21-ը։
Իր նորարարություններով աչքի ընկնող և ժամանակակից տեխնոլոգիաներում իր ունեցած ներդրումներով հայտնի վառ անհատականության՝ Սթիվ Ջոբսի կենսագրությանն այսուհետ կարող ենք ծանոթանալ հայերեն:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը զգուշացնում է «շորթման» նպատակով +2475, +2322, +8818, +3712 և, հնարավոր է, այլ կոդերից սկզբնավորված և ընկերության բաժանորդների հեռախոսահամարներին կատարված զանգերի մասին:
Մայիսի 6-8-ը Հաագայում տեղի կունենա «Էլեկտրոնային տեղեկատվություն գրադարաններին» միջազգային կազմակերպության խորհրդի նիստը, որին կմասնակցի Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը՝ որպես կազմակերպության ղեկավար խորհրդի անդամ:
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, Samsung Electronics ընկերության Կովկասյան գրասենյակի ղեկավար Սանգ Պիլ Չանը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Ալոյանն այսօր ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր՝ աշխարհում արդեն լայն տարածում ունեցող Smart School (խելացի դասասենյակ) ծրագրի ներդրման վերաբերյալ:
Սա հայտնի Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարքն է։ 2020 թվականին հենց այս սարքը դարձավ մեր պարտության սիմվոլը և Ադրբեջանի հաղթանակի սիմվոլը: Այս սարքը Հայոց մեջ ձևավորեց և ամրապնդեց պարտության բարդույթը։
Այս սարքը Հայոց մեջ ներշնչվեց որպես անհաղթահարելի օդային հրեշ...